суббота, 2 февраля 2019 г.

Գալիս ա մի տարիք, երբ ամեն օր զարթնում ես մտքով` չեմ ուզում նույնը։
Զարթնում ու չես ուզում վեր կենալ անկողնուց։ Հասարակության և ընտանիքի ինստիտուտի կողմից հորինված իդեալները երկար ժամանակ չեն պահի քեզ։
Սկսում ես փնտրել բաներ, որոնք քեզ իմաստ կտան։ Մարդիկ ովքեր աշխատավարձի հետ խնդիր ունեն, մտածում են, թե մեծ գումարները կփոխեն ամեն ինչ։ Նրանք ովքեր չեն ճանապարհորդել, մտածում են, կա մի երկիր որտեղ ամեն ինչ լավ ա, նրանք այնտեղ չես եղել, բայց համոզված են, որ այդ երկիրը գոյություն ունի։ Մարդիկ էլ կան ուղղակի փորձում են ալկոհոլի, փոշու ու քածերի մեջ դա գտնել։ Ամեն մեկի համար կա մի բարձունք, որ պետք է նվաճել։ Նաև կան մարդիկ ում համար, այդ բարձունքներից մեկը ուղղակի կյանքի էտապ ա, որը մնաց Ալպերի ետևում։
Դու կարող ես առավոտյան զարթնել մոդելի հետ անկողնում, կարող ես լինել քաղաքի ամենաբարձր երկնաքերի տանիքի փարթիին, կարող ես մոտոյով ընթանալ ֆրիվեյով Զեփփելինի գունավոր հնչյունների հետ։ Բայց միևնույնն ա, մի պահ կարգելակես, կնայես ծովի վրա պտտվող ճայերին, կզգաս սառը քամին ու կհասկանաս, որ չես ուզում։
Սերն էլ խոսում մահացել էր մեր ծննդից առաջ, խորը խորը թաղված ա 90ականների հաստ ձյան շերտի տակ։ Մաքսիմում մեկին անվանել սիրելիս մենակ չմնալու պատճառով։

Մնում ա միայն ապուշի նման ամեն ինչում տեսնել լավը, լինել պոզիտիվ հիմար, որ չտանի անորոշության ալիքը։ Մնաս պառկած անկողնում ու վեր չկենաս։ Դու կարող ես լքել տունդ, քաղաքը, երկիրը, բայց կհասկանաս, որ անիմաստ։