понедельник, 25 февраля 2019 г.

Բացարձակ արդարություն

Բացարձակ արդարությունը, ըստ շատերի գոյություն չունի։ Իրականում՝ այն երևույթ չէ, այլ գաղափարախոսություն, որին դոգմաների հետևորդները չեն կարող գալ։ Այդ իսկ պատճառով ըստ նրանց դա գոյություն չունի, ինչպես և սիրելը երկու մարդկանց միաժամանակ։

Հավատքը ասում է, որ պետք է ներես։ Իրականում սա հումանիստական միտք պետք է սերմաներ հետագա սերունդների մեջ և ինքն իրենով շատ ճիշտ գաղափար է։ Բայց ինչպես մենք տեսնում ենք այդ հաղորդումը մուտացիա է ապրել և դարձել օրհնանք։ Օրինակ մարդասպանությունից առաջ կամ գողությունից հետո՝ "Աստված ջան շնորհակալ եմ, որ ամեն ինչ լավ անցավ ու սպանեցինք դրան։" Հասստատ, նման կենաց չէր ուզում լսել Հիսուսը այդ պատվիրանը ասելուց։ Բայց դե ունենք այն, ինչ ունենք։

Շիշոֆրենիայով տառապող շատ մարդիկ, որոնք երազում են լինել լրիվ ուրիշը, բայց չեն կարողանում, որովհետև չկան այդքան։ Վրաները փոշի դրած անուղեղներ, որոնք չունեն ոչ մի սրբություն, նաև մի կույտ հոգեկան հիվանդներ, որոնք նույնպես ուզում են լինեն ուրիշ։ Իսկ նրանց միավորում է մի բան՝ նրանք սոված են ու չունեն արգելակներ։

Մնում է միայն մի պատվիրան, որը ոչ մի գրքից չէ։ Դա ողջ մնալու բնության օրենքն է։ Գնահատել իրավիճակը, ելքերը ու հետևանքները։ Չվստահել ու չօգնել այդ խմբերին պատկանող ոչ մեկի։ Այս ջունգլիներում կամ պիտի լինես խելացի, կամ կդառնաս զոհ։ Ցավոք երրորդ տարբերակ չկա։

Բացարձակ արդարությունն էլ այն է, որ դու պարտավոր ես պաշտպանել թույլերին ու օգնել նրանց։ Երբեք չխաբես նրանց ովքեր քեզ նվիրված են ու հավատարիմ։ Պաշտպանես քո խորհուրդներով ու ուժով։ Հնարավորության դեպքում ցույց տուր իրականությունը։ Իսկ եթե հասկանաս, որ իրականությունը իրենցը չէ, նվիրիր այն հավատքը, որոնք իրենք են ուզում։

Մտցրա քարոզները, այդ բանը քարոզողների հետևը։ Քեզ ոչ մեկ չի կարող ստիպել լինել այնպիսին, ինչպես ինչ-որ մեկին է պետք։ Մի թող սպանեն քո ուղեղը։

Ամեն իրավիճակից կա ելք։ Գոյություն չունի ոչ մի տեսակ կախվածություն։
Դաստիրակիր սեփական ես-ը ու հավատա նրան։ Հավատա ավելին, քան ցանկացած քեզ պատմված հեքիաթի։ Դու կհաղթահարես ցանկացած արգելք։
Բոլոր տեսակ տականքներին կարող ես օգտագործել հանուն քո կամ այլ բարի մարդկանց օգնելու համար։ Դու ունես դրա բոլոր բարոյական իրավունքները։ Երբեք չասես "չեմ ուզում իջնել նրա մակարդակին"։ Նա երբեք քո մակարդակը չի ունեցել ու չի ունենա։

Մի եղիր անտարբեր։ Պետք չի ինչ-որ մեկը քո հանդեպ տականքություն անի, որ դու ունենաս ձայնի իրավունք։ Եթե իհարկե երկու տականքներ իրար միս չեն լափում։

Գնահատել մարդկանց ովքեր բարի են ու անկեղծ։ Ովքեր օգնում են մյուսներին։
Երբեք, ԵՐԲԵՔ չխաբել նրանց, հակառակ դեպքում կդառնաս տականք ում դիմաց պայքարում ես։ Միշտ ասել ճշմարտությունը քեզ վստահող մարդկանց, որովհետև նրանք արժանի չեն ստին։
Ընդունել սխալները, թեկուզ ուշ, բայց խնդրել ներողություն։ Դա մարդուն սարքում է ավելի ուժեղ։ Նաև հիշել, որ նպատակը արդարեցնում է բոլոր միջոցները։

Սա կյանքն է, որը կամ պիտի ընդունես ու չդառնաս խոզ, կամ հանձնվես ու ընդունես զոհի կարգավիճակը։

Խիղճը մաքուր պահելն է ինքնակատարելագործման ու բացարձակ արդարության հասնելու միակ ճանապարհը։